Խանումյան Հայկը դրական է գնահատել Սամվել Շահրամանյանի հայտնած այն միտքը, որ հարկ է քննարկման առարկա դարձնել արցախցիների տունդարձի հարցը: Հայկոն կարծիք է հայտնել, որ այդ իմաստով կարևոր է նախ արցախցիներին Հայաստանում պահելը:
Առերևութաբար չհակադրվելով Շահրամանյանի հայտնած գաղափարին՝ իրականում, սակայն, Սյամոն (Խանումյան Հայկի ամեն մի խոսքը թելադրված է Սյամոյի կողմից) կտրականապես դեմ է հանդես գալիս Արցախի վերածննդին: Նա, իհարկե, կողմ կլիներ դրան, եթե վստահ լիներ, որ այդ դեպքում ինքը կարող է գոնե փայաբաժին ունենալ ապագա իշխանությունից, սակայն քանի որ ինքն էլ է հասկանում՝ դա լինող բան չէ, այդ իսկ պատճառով չի կարող լինել արցախցիների տունդարձին. ինքն ու Նիկոլը ունեն հստակ առաքելություն՝ Արցախը պատմության գիրկն ուղարկելու, ուստի նման միսիա իրականացնող անձը սկզբունքորեն չի կարող կողմ լինել Շահրամանյանի հայտնած գաղափարին: Ավելին՝ Սյամոն չի էլ ցանկանում, որ արցախցիները մնան Հայաստանում, քանի որ ինքն ու Նիկոլը հայաստանցի դարձող արցախցիների մեջ քաղաքական վտանգ են նշմարում, ինչը միանգամայն բնական է ու հասկնալի. Արցախցիներն ատում են Նիկոլին, բայց ավելի շատ՝Սյամոյին:



